Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը Rolls-Royce-ից երկու անգամ թանկ մեքենա կթողարկի

Mercedes-Benz S-Class Pullman մեքենայի նոր մոդելի գինը կանցնի մեկ միլիոն դոլարից, ինչը երկուսից ավել անգամ թանկ է Rolls-Royce Phantom մոդելի ամենաթանկ` երկարացված տարբերակի գնից, որն այս պահի դրությամբ կազմում է 475 հազար դորալ:

Pullman-ը կունենա նստատեղերի 3 շարք, իսկ մեքենայի երկարությունը կհասնի 6.4 մետրի, ինչը զգալիորեն գերազանցում է S-Class-ի և Phantom-ի երկարություններին: Pullman-ի նոր տարբերակը կդառնա աշխարհի ամենաթանկ մեքենան, որը դրված է սերիական արտադրության:

Share