Բաժին. Բիզնես

«Ի՞նչ են փոխում փոփոխությունները»` 18-րդ հանրապետական համաժողով

Մեկնարկում է 2014 թվականի օրենսդրական փոփոխություններին ընդառաջ` «Ի՞նչ են փոխում փոփոխությունները» խորագրով թվով 18-րդ հանրապետական համաժողովը: Այն տեղի կունենա ս/թ հուլիսի 25-ից 27-ը Աղվերանի «Կրիստալ Ռեզորտ» հյուրանոցային նորաբաց համալիրում:

Համաժողովի աշխատանքային ծրագրում ներառված են հետևյալ թեմաները`

1.Թեմա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները և դրանից բխող մեր գործողությունները: Դասախոսներ՝ Արմեն Սարգսյան, Սմբատ Սաիյան:

2.Թեմա՝ ՓՄԿ-ների ՖՀՄՍ (Փոքր և Միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ): Դասախոս՝ Ավետիք Մովսիսյան:

3.Թեմա՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները, դրանց իրավակիրառական պրակտիկայի առանձնահատկությունները և փաստաթղթային ձևակերպումները: Դասախոս՝ Արթուր Սարգսյան:

Ծրագրին առավել հանգամանորեն ծանոթանալու համար հետևեք հղումներին՝ bit.ly/gotsqgrutyun, bit.ly/gortsq18orakarg

Share