Բաժին. Բիզնես

Citigroup-ը ԱՄՆ-ի իշխանություններին կփոխհատուցի 7 մլրդ դոլար

Citigroup բանկային խումբը պատրաստ է ԱՄՆ-ի իշխանություններին վճարել շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլար, որպեսզի դադարեցվի բանկի նկատմամբ տարվող հետաքննությունը՝ կապված 2007-2009 թվականների ֆինանսական ճգնաժամի և ճգնաժամի պատճառ համարվող հիփոթեքային արժեթղթերի հետ: Բանկը մեղադրվում է ներդրողներին «անորակ» հիփոթեքային վարկերով ապահովված արժեթղթեր վաճառելու մեջ:

Ամերիկյան մամուլը գրում է, որ Citigroup-ը երկրորդ խոշոր ամերիկյան բանկն է՝ JPMorgan Chase-ից հետո, որը «ֆինանսական պատասխանատվության է ենթարկվում»՝ իր հիփոթեքային «վատ» գործարքների համար:

Նշենք, որ Citigroup-ը իր ակտիվների ծավալով ԱՄՆ-ի երրորդ խոշորագույն բանկն է: 2014 թվականի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 1,9 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Share