Բաժին. Բիզնես

Microsoft-ն ավելի քան 6000 հոգու հեռացնելու է աշխատանքից

Microsoft ընկերությունը պատրաստվում է աշխատանքից ազատել ավելի քան 6000 աշխատակցի: Հաստիքների զանգվածային կրճատումն ընկերության ողջ պատմության ընթացքում կարող է ամենախոշորը դառնալ: Վերջին անգամ նման մասշտաբի կրճատումներ տեղի են ունեցել 5 տարի առաջ, որի արդյունքում ամբողջ աշխատակազմի մոտ 5%-ը՝ թվով 5800 աշխատակից, դարձավ գործազուրկ:

Կրճատումների վերաբերյալ մանրամասները հրապարակվելու են այս շաբաթվա ընթացքում: Առաջին հերթին վտանգի տակ են Nokia բջջային ենթաբաժնի աշխատակիցները (ավելի քան 30 հազ. աշխատակից): Ամեն դեպքում Microsoft-ը, վերոնշյալ կրճատումների հետ կապված, դեռևս պաշտոնական հայտարարություններ չի կատարել:

Share