Բաժին. Բիզնես

Մոսկվայում ձերբակալվել է հայտնի գործարար և բարեգործ Լևոն Հայրապետյանը

Երեկ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվել է հայազգի հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Այս մասին հայտնում է Ռոսբալտ գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն ռուս իրավապահները պատրաստվում են Հայրապետյանին մեղադրանք առաջադրել այսպես կորչված «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործի շրջանակներում: Այս քրեական գործը կապված է ցմահ դատապարտված ՌԴ նախկին սենատոր Իգոր Իզմեստևի հետ, որն ըստ լուրերի, Հայրապետյանի դեմ ինչ-որ ցուցմունքներ է տվել՝ Բաշնեֆտ կորպորացիայի գործունեության հետ կապված:

Share