Ամերիկյան Apple կորպորացիան, որը 2013 թվականին մեղավոր էր ճանաչվել էլեկտրոնային գրքերի թանկացման հարցում Ամերիկայի խոշոր հրատարակչությունների հետ համագործակցելու մեջ, համաձայնվել է վնաս կրած սպառողներին մինչ դատական վարույթի շրջանակներում 400 միլիոն ԱՄՆ դոլար վճարել:
Հատուցման գումարի վերջնական չափը կախված է լինելու բողոքարկման հայտի արդյունքներից, որն Apple-ը ներկայացրել էր դատարանի կողմից մեղավոր ճանաչվելուց հետո: Հայտը մերժվելու դեպքում ընկերությունը ստիպված կլինի վճարել 400 ԱՄՆ դոլար, հակառակ դեպքում հատուցման ենթակա գումարի չափը կկազմի 50 միլիոն: