Բաժին. Բիզնես

Microsoft-ը աշխատանքից կազատի 18 000 աշխատակցի

Հուլիսի 15-ին «Բիզնես 24-ը» հայտնել էր, որ Microsoft կորպորացիան պարտաստվում է աշխատակիցների մեծ կրճատում իրականացնել: Լուրերի համաձայն կրճատված աշխատակիցների թիվը պետք է լիներ մոտ 6 000, սակայն այն ինչ կատարվեց ժամեր առաջ, անակնկալի բերեց անգամ ոլորտի ամենատեղեկացված փորձագետներին: Կորպորացիայի տնօրեն Սաթյա Նադելան հայտնեց, որ մինչև տարվա վերջ աշխատանքից կազատվի 18 000 աշխատակից:

Ինչպես և սպասվում էր, կրճատումների ամենամեծ ծավալը՝ 12 500 աշխատակից, բաժին կընկնի վերջերս ձեռք բերված Nokia-յի նախկին աշխատակիցներին: Նադելայի կողմից աշխատակիցներին ուղղված նամակում նշվում է, որ կրճատումների հիմնական նպատակը կորպորացիան ավելի արագաշարժ դարձնելն է, Nokia-յում իրականացվող մեծ կրճատումների մասին խոսելիս՝ նա նաև նշել է, որ իրենք դադարեցնում են Nokia X շարքի Android սմարթֆոնների արտադրությունը, այսուհետ Nokia X շարքի սմարթֆոնները զինված կլինեն Windows Phone օպերացիան համակարգով:

Share