Բաժին. Բիզնես

Forbes. աշխարհի ամենաթանկ մարզական ակումբները 2014

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2014թ.-ի աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների ցուցակը:

Նշենք, որ ցուցակի առաջին երեք հորիզանականներում ֆուտբոլային ակումբներ են. առաջին հորիզոնականում այս տարվա Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի Ռեալն է, որը գնահատվել է 3.44 մլրդ դոլար: Երկորդ հորիզոնականում կատալոնական Բարսելոնն է՝ 3.2 մլրդ դոլար: Երրորդ տեղում է Մանչեսթեր Յունաթեդը՝ 2.81 մլրդ դոլար:

4. Նյու-Յորք Յանքիզ (բեյսբոլ)՝ 2.5 մլրդ դոլար:
5. Դալաս Քոուբոյզ (ամերիկյան ֆուտբոլ)՝ 2.3 մլրդ դոլար:
6. Լոս Անջելես Դոջերս (բեյսբոլ)՝ 2 մլրդ դոլար:
7. Մյունխենի Բավարիա (ֆուտբոլ)՝ 1.85 մլրդ դոլար:
8. Նյու Ինգլանդ Փեթրիոթս (ամերիկյան ֆուտբոլ)՝ 1.8 մլրդ դոլար:
9. Վաշինգտոն Ռեդսքինզ (ամերիկյան ֆուտբոլ)՝ 1.7 մլրդ դոլար:
10. Նյու-Յորք Ջայընթզ (ամերիկյան ֆուտբոլ)՝ 1.55 մլրդ դոլար:

Բասկետբոլի ամենաթանկ ակումբը Նյու-Յորք Նիքսն է՝ 13 տեղ և 1.4 մլրդ դոլար: Ֆորմուլա 1-ում առաջատարը Ֆերարի թիմն է՝ 21-րդ տեղ՝ 1.2 մլրդ դոլար: Հոկեյում՝ Տորոնտո Մեփըլ Լիֆզը՝ 26-րդ տեղ և 1.15 մլրդ դոլար:

Ընդհանուր առմամբ, 50 թմից բաղկացած ցուցակում ներկայացված է 30 ամերիկյան ֆուտբոլի ակումբ, 8 ֆուտբոլային ակումբ, 6՝ բեյսբոլ, 4՝ բասկետբոլ և մեկական ակումբով ներկայացված են Ֆորմուլա 1-ը և հոկեյը:

Հետաքրքիրն այն է, որ ցուցակը սկսվում և ավատվում է երեք ֆուտբոլային ակումբով. 48. Չելսի՝ 867 մլն դոլար, 49. Մանչեսթեր Սիթի՝  863 մլն դոլար և 50. Միլան՝ 856 մլն դոլար:

Share