Բաժին. Բիզնես

eBay-ը գրանցել է եռամսյակային շահույթի 5,6% աճ

2014 թվականի երկրորդ եռամսյակում ինտերնետային առևտրի հսկան՝ eBay Inc.-ը, գրանցել է շահույթի 5,6% աճ: Ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընթացիկ ֆինանսական տարվա ապրիլ-հունիս ամիսերին զուտ շահույթը կազմել է 676 մլն ԱՄ դոլար կամ 0,53 ԱՄՆ դոլար՝ մեկ արժեթղթի դիմաց: Նշենք, որ 2013 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում eBay ընկերության զուտ շահույթը կազմել էր 640 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում eBay-ի հասույթը աճել է 13%-ով և կազմել 4,37 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերության ակտիվ օգտատերերի թիվը հասել է 149 մլն-ի: eBay ընկերությունը կանխատեսում է, որ 2014 թվականի արդյունքներով հասույթը կտատանվի 18-18,5 մլրդ ԱՄՆ դոլարի սահմաններում:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Sotheby’s աճուրդային տունը և eBay ինտերնետային խանութը հայտարարել էին, որ մտադիր են միավորվել և արվեստը հասանելի դարձնել հասարակության առավել լայն շրջանակներին: Առաջիկայում eBay-ի օնլայն-գնորդներին հասանելի կդառնա Sotheby’s-ի արվեստի ստեղծագործությունների և կոլեկցիոն տարբեր ապրանքների հարուստ հավաքածուն:Սպասվում է, որ ընկերություններն իրենց համագործակցության արդյունքում աճուրդի կհանեն համեմատաբար մատչելի ապրանքներ, որոնց գինը կտատանվի 5-10 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում: Դրանք կարող են լինել զարդեր, գինի, ժամացույց, լուսանկար և այլն:

Share