Բաժին. Բիզնես

2014թ.-ին Արմենալը ծրագրում է թողարկել 28 հազար տոննա արտադրանք

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը`աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկի` ՌՈՒՍԱԼ ՄԸ կազմի մեջ մտնող, նշեց Մետաղագործի օրը: Այս տարի գործարանը ծրագրում է առաջին անգամ թողարկել 28 հազար տոննա արտադրանք:

– Մեր ռազմավարական նպատակը 33 600 տոննան է, որին մենք ծրագրում ենք  հասնել 2015-2016 թթ., – հայտարարեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը: Ըստ նրա, էլեկտրաէներգիայի սակագների աճը ստեղծեց հավելյալ դժվարություններ և ավելացրեց արտադրանքի ինքնարժեքը, բայց գործարանը նախատեսում է բարձրացնել էներգատար սարքավորումների արտադրողականությունը` համախմբելով ներքին պահուստները:

ԱՐՄԵՆԱԼ-ում կայուն աճում է աշխատավարձը, որը 2014 թ. առաջին կիսամյակում դարձել է ամսական շուրջ 355 հազար դրամ, ինչը 10% ավելի է նախորդ տարվա համանման ցուցանշը և ավելի քան 2 անգամ բարձր է միջին հանրապետականից:

ՌՈՒՍԱԼ-ի սոցիալական ծրագրի շրջանակում գործարանի աշխատողները ամեն ամիս ինդեքսավորման կարգով ստանում են 27 հազար դրամ յուրաքանչյուր անձի համար: 2014 թ. հունվար-հունիս ամիսներին  ինդեքսավորման վճարները կազմել են գրեթե 110 մլն դրամ և աճել են 2 անգամ` 2013 թ. առաջին կիսամյակի համեմատ: Ամեն տարի տաք սննդի վճարման համար գործարանը հատկացնում է 115 մլն դրամի հավելավճար: Գործատուի հաշվին կատարվում է ողջ աշխատակազմի ամենամյա բուժզննումը: Բացի այդ, տնօրինությունը վճարում է Հայաստանի բուժ-հանգստյան հաստատությունների ուղեգրերի արժեքի 50%-ը:
   
Մետաղագործի օրվա առթիվ արտադրական-դիսպետչերական բաժնի պետ Արժրուն Ստեփանյանը և տեղամասի վարպետ  Նարեկ Ղազարյանը պարգևատրվել են ՌՈՒՍԱԼ-ի պատվոգրերով և ընկերության պարգևավճարներով: Կոլեկտիվի 30 անդամի հանձնվել են գործարանի պատվոգրեր և դրամական պարգևներ:

Share