Բաժին. Բիզնես

Սմարթֆոնների շնորհիվ Huawei-ի եկամուտը հասել է 22 միլիարդ դոլարի

2014 թվականի առաջին կիսամյակում չինական Huawei ընկերության եկամուտը կազմել է 21.9 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 19%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին հայտնվում է ընկերության կողմից հրապարակված հաշվետվության մեջ: Վերոնշյալ ժամանակահատվածում ընկերության գործառնական եկամտի մարժան կկազմի 18,3%:

Շատ մասնագետների կարծիքով ընկերության եկամտի աճը հիմնականում պայմանավորված է սմարթֆոնների վաճառների աճով: IDC հետազոտական ընկերության տվյալների համաձայն՝ 2014 թվականի առաջին եռամսյակում Huawei ընկերությունն ամբողջ աշխարհում սմարթֆոնների մատակարարման ցուցանիշով զբաղեցրել է 3-րդ տեղը, ընկերության կողմից մատակարարվել է 13,7 մլն սմարթֆոն:

Share