Բաժին. Բիզնես

Բարբիի հանդեպ գնորդների հետաքրքրության կորստի հետևանքով նվազել է Mattel-ի շահույթը

Խաղալիքներ արտադրող աշխարհի խոշորագույն Mattel ընկերությունը հայտնել է 2014 թվականի II եռամսյակի վաճառքի ծավալների նվազման մասին, ինչն ընկերությունը բացատրում է իր ամենաճանաչված խաղալիքի՝ Բարբիի հանդեպ գնորդների հետաքրքրության կորստով: Mattel-ի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ Բարբիի վաճառքի ծավալները 15%-ով նվազել են:

Հանրաճանաչ խաղալիքի վաճառքի ծավալները սկսել են նվազել դեռ այս տարվա I եռամսյակում: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրանք նվազել են 14%-ով: Ընդ որում, Բարբին Mattel-ի միակ արտադրանքը չէ, որի հանդեպ հետաքրքրությունն զգալիորեն պակասել է: 17%-ով նվազել են Fisher-Price բրենդի ներքո վաճառվող նորածինների հագուստի, ինչպես նաև 11%-ով՝ Monster High տիկնիկների վաճառքի ծավալները:

Այդուհանդերձ, այլ երկրներում Բարբին շարունակում է մեծ ճանաչում վայելել: Այդ մասին վկայում են Mattel-ի՝ այլ երկրներում գործող մասնաճյուղերի խոստումնալից ֆինանսական արդյունքները: Սակայն անգամ այդ ցուցանիշները բավարար չեն ԱՄՆ-ի խաղալիքների շուկայում նկատվող բացասական տենդենցը կոմպենսացնելու համար:

Share