Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը պատրաստվում է շուկա դուրս բերել BMW X6-ի մրցակցին

Գերմանական ընկերության նորույթը, որը հիմա հաճախ անվանում են Mercedes-Benz ML Coupe, կրկին նկատվել է թեստավորման ժամանակ: Ավտոլրտեսներին հաջողվել է մի քանի լուսանկարներ անել:

Mercedes-Benz-ը հայտնել է BMW X6-ի մրցակցի ստեղծման մասին այս տարվա ապրիլ ամսին, Պեկինի ավտոսալոնում: Խոսքը գնում է Concept Coupe SUV անունը կրող կոնցեպտի մասին: Վերջին ամիսներին կրոսրովերը ավելի հաճախ է սկսել հայտնվել ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա: Դա խոսում է այն մասին, որ շուտով կկայանա նրա պաշտոնական շնորհանդեսը:

ML Coupe-ը մշակվում է M-Class-ի հիմքի վրա, այնպես որ կարելի է գուշակել, թե ինչ տեխնիկական լուծումներ են օգտագործվելու նորույթի վրա: Ակնհայտ է, որ MLC-ի ամենաուժեղ ավտոմեքենան դառնալու է BMW X6M-ի մրցակիցը:

Mercedes-Benz ML Coupe-ի պաշտոնական շնորհանդեսը կարող է տեղի ունենալ Հունվար ամսին American International Auto Show-ում (NAIAS): Սպասվում է, որ այն վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա 3-րդ եռամսյակից:

Share