Բաժին. Բիզնես

Apple ռեկորդային քանակությամբ iPhone 6 է արտադրում

The Wall Street Journal ամերիկյան պարբերականը գրում է, որ iPhone սմարթֆոններ արտադրող Չինաստանում գտնվող գործարանները Apple-ի կողմից ռեկորդային քանակությամբ՝ 70-80 մլն, iPhone 6 արտադրելու պատվեր են ստացել, իսկ iPhone-ի մասեր արտադրող գործարաններից ստացված տվյալների համաձայն Apple-ի պատվերի ծավալը բավարար է, որպեսզի արտադրվի 120 մլն սմարթֆոն:

Եթե անցյալ տարի iPhone 5s և 5c մոդելների թողարկման պահից մինչ տարվա վերջ արտադրվել է 50-60 մլն սմարթֆոն, ապա այս տարի դրանց թիվը կաճի մոտ 20 մլն-ով: Apple-ի կողմից նման քանակությամբ սմարֆոնի պատվերը հիմնականում պայմանավորված է iPhone 6-ի նկատմամբ հասարակության կողմից առկա մեծ հետաքրքրությամբ, նաև նրանով, որ Apple-ն այս տարի փորձում է թույլ չտալ անցյալ տարվա իրադարձությունների կրկնությունը, երբ տարվա վերջին iPhone 5S-ի պակաս կար շուկայում:

Հիշեցնենք, որ լուրերի համաձայն Apple-ն այս տարի կթողարկի մեծ և փոքր iPhone-ներ: Մեծ iPhone 6-ի էկրանի անկյունագիծը կլինի 5.5″, իսկ փոքրինը՝ 4.7″:

Share