Բաժին. Բիզնես

Bentley-ի նոր ամենագնացը իր տեսակի մեջ ամենաարագընթացը կլինի

Bentley-ի բրիտանացի մասնագետները խոստացել են, որ նրանց ամենագնացները լինելու են ամենաշքեղն ու ամենահզորը: Միևնույն ժամանակ արտադրողը հույս ունի մրցունակ դառնալ դինամիկայի և արագության ոլորտում:

Ավելի վաղ հայտնում էին, որ Bentley ամենագնացները, որոնք հայտնվելու են 2016 թվականին, ունենալու են հզոր շարժիչ: Սակայն ամենահետաքրքիր փաստը այն է, որ շարժիչը աշխատելու է հիբրիդային տեխնոլոգիայով:

Նախատեսվող հզոր շարժիչը ավտոմեքենային կդարձնի ամենաարագընթացը ամենագնացների մեջ: Թե ի՞նչ հզորություն կունենա շարժիչը, առայժմ հայտնի չէ, բայց մինչև օրս կատարված փորձարկումների ժամանակ գրանցված մաքսիմալ ցուցանիշը եղել է 635 ձիաուժ: Ավելի վաղ հայտնում էին, որ այդ հզորությամբ ավտոմեքենան կկարողանա զարգացնել մինչև 320 կմ/ժ արագություն: Սակայն հարկ է նշել, որ նմանատիպ ավտոմեքենա պլանավորում է թողարկել Lamborghini-ն: Այն նույնպես ցանկանում է մրցակցել ամենաարագ կրոսովերի կոչման համար:

Bentley ամենագնացի թողարկումից 1 տարի անց, նրան կավելացնեն հիբրիդային տեխնոլոգիա: Մանրամանսերը առայժմ հայտնի չեն, սակայն Bentley-ի վաճառքների գծով տնօրեն Քևին Ռոուզը հասցրել է հայտարարել Car & Driver կայքին, որ հենց հիբրիդային ամենագնացը կունենա ամենամեծ պահանջարկը: Ըստ նրա խոսքերի, արդեն պոտենցիալ գնորդների 30%-ը հերաքրքրություն է ցուցաբերել «կանաչ» տեխնոլոգիաների նկատմամբ:

Share