Բաժին. Բիզնես

Aston Martin-ը հրաժարվել է Legonda ամենագնացից

Aston Martin ընկերությունը որոշում է կայացրել հրաժարվել Legonda ամենագնացների արտադրությունից: Այդ մասին հայտնում է Pistonhrads-ը` հղում կատարելով բրիտանական մեքենաշինական ընկերության գլխավոր դիզայներ Մարեկ Ռայխմանին:

«Դրանք այլ ժամանակներ էին: Հիմա ամեն ինչ այլ է: Մեզ մոտ փոխվել է զարգացման մարտավարությունը: Մենք ապագայում այլ կերպ ենք տեսնում մեր ապրանքանիշը», – հայտարարել է Ռայխմանը:

Legonda անունը կրող ամենագնացն առաջին անգամ 2009 թվականին ցուցադրվել էր Ժնևի ավտոսալոնում: Սակայն ավտոմեքենան բացասական տպավորություն էր թողել մասնագետների, լրագրողների և ցուցահանդեսի հյուրերի վրա: Ավտոմեքենան ավտոսալոնում մնաց ընդամենը մեկ օր:

Այդ տարում Aston Martin-ը հայտարարեց Legonda-ից հրաժարվելու մասին՝ պատճառաբանելով աշխարհում անկայուն տնտեսական վիճակը: 2013 թվականին Daimler կոնցեռնի հետ կնքած համաձայնագիրը թույլ էր տալիս մակնիշին վերադառնալ արտադրության, սակայն հիմա, ինչպես սպասվում էր, Legonda ամենագնացի փոխարեն արտադրության դուրս կգա մեծ սեդան: Այս ավտոմեքենայի լրտեսական լուսանկարները հայտնվել են այս տարվա մայիս ամսին: Ենթադրվում է, որ այս մոդելը իր չափսերով ավելի մեծ կլինի քան Mercedes-Benz S-Class-ը:

Share