Բաժին. Բիզնես

Beeline. Արթուր Գրիգորյանը նշանակվել է շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրեն

Beeline–ը հայտարարում է շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի պաշտոնում Արթուր Գրիգորյանի նշանակման մասին։

Արթուր Գրիգորյանն ավելի քան 15 տարի աշխատում է Հայաստանում։ Վերջին 5 տարիների ընթացքում նա ղեկավարել է «Ալֆա Ֆարմ»  դեղագործական ընկերությունն, որը Հայաստանի դեղագործական շուկայում գրավում է առաջատար դիրքերից մեկը։ «Ալֆա-Ֆարմ» ընկերության Գլխավոր տնօրենի պաշտոնում նա ընդարձակել է առևտրային ցանցն ավելի քան 2 անգամ, մշակել և ներդրել է հաճախորդների հավատարմության ծրագիր և աշխատակիցների խրախուսման համակարգ` հիմնված արդյունավետության հիմնական ցուցաիշների վրա:

Մեկնաբանելով նշանակումը «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. «Արթուրին և նրա թիմին մաղթում եմ հաջողություն  մեր բիզնեսի կարևորագույն ուղղություներից մեկի ղեկավարման գործում։ Ուրախ եմ, որ այս բլոկը ղեկավարելու է մի մարդ, ով  բավականին մեծ փորձ ունի այս բնագավառում և քաջ ծանոթ է հայաստանյան շուկային և բիզնեսի առանձնահատկություններին»։

Արթուրը բարձրագույն կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանում, հետագայում շարունակել է կրթությունը ստանալով տնտեսագիտական գիտությունների դոկտորի աստիճան Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում (Երևան, Հայաստան), ինչպես նաև բիզնես-վարչարարության մագիստրոսի աստիճան Մեյսոնի Բիզնես դպրոցում (Վիլյամսբուրգ, ԱՄՆ):

Share