Բաժին. Բիզնես

PepsiCo-ի զուտ շահույթը 2-րդ եռամսյակում նվազել է 2%-ով

Ոչ ալկոհոլային խմիչքների ամերիկյան արտադրող  PepsiCo-ն հրապարակել է 2014թ.-ի երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները:

Ընկերության զուտ շահույթը նվազել է 2%-ով և կազմել $1.98 մլրդ: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում այն կազմում էր $2.01 մլրդ: Եկամուտը դիտարկվող ժամանակահատվածում աճել է 0.5%-ով և կազմել է 16.89 մլրդ: Անցած տարի նույն ժամանակահատվածում այն կազմում էր $16.88 մլրդ:

Share