Բաժին. Բիզնես

Ucom. ինտերնետ կապը բոլոր բաժանորդների մոտ վերականգնված է

Ucom-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ երեկ երեկոյան Վրաստանի տարածքում վթարի արդյունքում ընկերության հիմնական մալուխներից երկուսը մի քանի տեղից վնասվել էին: Ընկերության և վրացական կողմի մասնագետները վերականգնել են մալուխի ամբողջականությունը, և ինտերնետ հասանելիությունը վերականգնվել է:

Այժմ վթարն ամբողջովին վերացված է և բոլոր բաժանորդներին հասանելի է ինտերնետ կապը: Այնուամենայնիվ, եթե կան բաժանորդներ, որոնց մոտ դեռ նկատվում է ինտերնետի խափանում, ապա նրանք կարող են զանգահարել բաժանորդների աջակցության կենտրոն 011 444 444:

Share