Բաժին. Բիզնես

Այս տարի Boeing-ը շուկա կհանի ռեկորդային քանակությամբ ինքնաթիռ՝ մինչև 725 հատ

Boeing կորպորացիայի զուտ շահույթը 2014 թվականի 2-րդ եռամսյակում աճել է 52%-ով՝ հասնելով 1.65 մլրդ դոլարի: Անցյալ տրվա նույն ցուցանիշը կազմել էր 1.09 մլրդ: Այս ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները, այն դեպքում, երբ եկամուտը չի արդարացրել սպասելիքները, աճելով միայն 1.07%-ով՝ մինչև 22.045 մլրդ դոլար: Կանխատեսվում է, որ այս տարի ընկերության եկամուտը կկազմի 87.5-90 մլրդ դոլար:

2014 թվականին Boeing-ը շուկա կհանի 715 – 725 ինքնաթիռ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Նշենք, որ անցյալ տարի կորպորացիայի կողմից արտադրվել էր 648 ինքնաթիռ, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ էր:

Share