Բաժին. Բիզնես

Visa-ի զուտ շահույթն աճել է 11%-ով

Վճարային քարտերի աշխարհի խոշորագույն համակարգի՝ Visa-յի, զուտ շահույթը 2014թ.-ի երկրորդ եռամսյակում անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճել է 11%-ով և կազմել 1.36 մլրդ դոլար: Փորձագետները որպես աճի հիմնական աղբյուր նշում են քարտային վճարումների ծավալների աճը:

Նույն ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել  5%-ով և կազմել 3.15 մլրդ դոլար: Քարտային վճարումների ծավալն իր հերթին աճել է 11%-ով և կազմել 1.2 տրլն դոլար: Վճարումների քանակը նույնպես աճել է 11%-ով և կազմել 16.7 մլրդ:

Share