Բաժին. Բիզնես

Գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել

Ռուսաստանի Դաշնության Քննչական Կոմիտեն մեղադրանք է առաջադրել հայազգի հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին: Մեղադրանքն առաջադրվել է ՔՕ 160 և 174 հոդվածների հատկանիշներով՝ փողերի յուրացում և վատնում, փողերի լվացում:

Նշենք, որ հետաքննող մարմինները կասկածներ ունեն, որ Լևոն Հայրապետյանը «ԱՖԿ Սիստեմա»-յի կողմից Բաշնեֆտի գնման գործարքի շրջանակներում ստացել է 50 մլն դոլար պարգևավճար: Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը լուրջ խնդիրներ ունի առողջության հետ և անչափ տարօրինակ է, որ ՌԴ իրավապահ մարմինները չեն փոխում Հայրապետյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու որոշումը:

Share