Բաժին. Բիզնես

Caterpillar-ի զուտ շահույթը 2014թ.-ի II եռամսյակում աճել է 4%-ով

Աշխարհի արդյունաբերական մեքենաշինության առաջատար Caterpillar-ի հրապարակած հաշվետվության համաձայն 2014 թվականի 2-րդ եռամսյակում  ընկերության զուտ շահույթն աճել է 4.1%-ով և կազմել  $999 մլն: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այն կազմում էր $960 մլն: Ցուցանիշն աճել է օպերատիվ ծախսերի կրճատման և շինարարական մեքենաշինության ոլորտում գրանցված աճի շնորհիվ:

Վերոնշյալ ժամանակահատվածում ընկերության հասույթը կազմել է 15.15 մլրդ դոլար, ինչը 0.48 մլրդ դոլարով քիչ է անցյալ տարվա նույն ցուցանիշից:

Share