Բաժին. Բիզնես

Twitter-ի արժեթղթերի գինը մեկ օրում աճել է 30%-ով

Twitter սոցիալական ցանցի կողմից հերթական եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո Նյու-Յորքի NYSE բորսայում ընկերության արժեթղթերի գինը միանգամից աճել է 30%-ով:

Հետաքրքիրն այն է, որ այս տարվա երկրորդ եռամսյակն ընկերությունը փակել է վնասով, սակայն հասույթն աճել է երկուսից ավել անգամ՝ մինչև 312.2 մլն դոլար: Հասույթի մեծ մասը՝ 81%, բաժին է ընկնում մոբայլ գովազսին: Աճել է նաև սոցիալական ցանցի օգտատերերի քանակը՝ հասնելով 271 մլն-ի: Անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատ այն աճել է 24%-ով:

Share