Բաժին. Բիզնես

Համացանցում հայտնվել են նոր Mercedes Benz Pullman-ի առաջին պատկերները

Mercedes-Benz-ի S դասի նոր մոդելը կունենա մի քանի երկարացված տարբերակ: 20 սմ-ով երկարացված տարբերակը կկրի MayBach անունը, իսկ մեկ մետրով երկարացված մոդելը՝ Pullman: Mercedes-ի կողմից Pullman-ի արտաքին տեսքն արտոնագրվել է դեռևս անցյալ տարվա սկզբին, սակայն այն համացանցում է հայտնվել միայն վերջերս:

Նոր Pullman-ի երկարությունը կլինի 6.4 մետր, այն կունենա 6 նստատեղ՝ 2+2+2 շարվածքով, ընդ որում երկրորդ շարքը տեղադրված կլինի մեջքով դեպի վարորդը: Մեքենան վաճառքի կներկայացվի հաջորդ տարի և ԱՄՆ-ում կարժենա 1 250 000 դոլար: Գերմանացիները նաև պլանավորում են ստեղծել մեքենայի զրահապատ տարբերակը:

Share