Բաժին. Բիզնես

iPhone-ի վաճառքից ստացված եկամուտն ավելին է քան McDonald's-ի և Coca-Cola-յի վաճառքներից ստացված եկամուտների գումարը

Apple կորպորացիայի կողմից հրապարակված 2014թ.-ի երկրորդ եռամսյակի հաշվետվության մեջ ասված է, որ վերոնշյալ ժամանակահատվածում ընկերության կողմից վաճառվել է 35.2 մլն iPhone սմարթֆոն, ինչի արդյունքում ստացված եկամուտը կազմել է 19.75 մլրդ դոլար, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմենք, թե սա ինչ առհռելի թիվ է, նշենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում վաճառվել է 7.18 մլրդ դոլարի Coca-Cola, իսկ McDonald’s-ի եկամուտը կազմել է 12.57 մլրդ դոլար: Փաստորեն iPhone-ների վաճառքից ստացված եկամուտը հավասար է Coca-Cola-յի և McDonald’s-ի վաճառքներից ստացված եկամուտների գումարին:

Վերանշյալ ժամանակահատվածում Apple-ի կողմից վաճառվել է 13.28 մլն հատ iPad, ինչի արդյունքում ընկերությունը ստացել է 5.89 մլրդ դոլար եկամուտ: Այս թիվն իր հերթին գերազանցում է Yahoo, Facebook, LinkedIn, Groupon և Tesla ընկերությունների եկամուտների գումարին:

Share