Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. 4G ռոումինգ ՄՏՍ-Ռուսաստանի ցանցում

Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում, կարող են օգտվել տվյալների փոխանցման ծառայություններից 4G/LTE ցանցում:

4G/LTE ցանցի հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը նախքան Հայաստանից մեկնելը և, արդեն Ռուսաստանում, միանալ ՄՏՍ-Ռուսաստանի ցանցին: 4G/LTE տվյալների փոխանցման ծառայությունները տրամադրվում են նույն պայմաններով, ինչ 2G/3G ցանցերում՝ 49 դրամ/ՄԲ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

Share