Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ-ը մուտք գործեց IP հեռուստատեսության, լարային ինտերնետի և ֆիքսված հեռախոսակապի շուկա

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Քառյակ» փաթեթը՝ օպտիկամանրաթելային և շարժական ժամանակակից տեխնոլոգիաներով մատուցվող համալիր լուծում տան համար` IP հեռուստատեսություն, ինտերնետ, ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ` ներառված մեկ փաթեթի մեջ

Հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում այս օրը նշանավորվեց հեղափոխական նորույթի գործարկմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջին բջջային օպերատորն է, որն առաջարկում է օպտիկամանրաթելային և շարժական ժամանակակից տեխնոլոգիաներով մատուցվող համալիր լուծում: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի նոր առաջարկը՝ «Քառյակ» փաթեթն ապահովում է չորս ծառայություններ ներառված մեկ փաթեթում` չորսը մեկում սկզբունքով` IP հեռուստատեսություն, ինտերնետ, ֆիքսված և բջջային հեռախոսակապ:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի մուտքը լիովին նոր շուկայական ոլորտ բխում է ընկերության որդեգրած քաղաքականությունից, այն է՝ բավարարել կորպորատիվ և անհատ սպառողների աճող պահանջարկը անսահմանափակ ինտերնետի, ֆիքսված IP հեռախոսակապի և IP հեռուստատեսության ծառայությունների հանդեպ: Առաջին անգամ Հայաստանում վերոնշյալ ծառայություններին ավելացել է նաև բջջային հեռախոսակապ՝ դարձնելով առաջարկն իսկապես աննախադեպ: Շնորհիվ  Հայաստանում ամենաընդարձակ ծածկույթի ցանցի իր մրցակցային առավելության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն ունի ներկայացնելու լավագույն առաջարկը շուկայում՝ մեկ փաթեթում ներառելով չորս ծառայություն:

Հաղորդակցման ծառայությունների միավորումը voice-over-IP (ինտերնետային կանխագրի միջոցով ձայնային հաղորդագրությունների փոխանցման) տեխնոլոգիայի կիրառմամբ ավելի ու ավելի կարևոր է դառնում ներկայումս: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստեղծել ներքին հեռախոսակապի առանձին ցանց, որը հրաշալի լուծում է գլխամասային գրասենյակի ներսում և դեպի մասնաճյուղեր զանգեր կատարելու համար: Բացի այդ, voice-over-IP տեխնոլոգիան քաղաքային հեռախոսակապի ապահովման գնարդյունավետ միջոց է:

«Սա մեր արձագանքն է IP-տեխնոլոգիաներով մատուցվող համալիր լուծումների՝ աճող շուկայական պահանջարկին: Օպտիկամանրաթելային մալուխների միջոցով ապահովվող գերարագ ինտերնետի, IP հեռախոսակապի, IP հեռուստատեսության, ինչպես նաև բջջային կապի միավորումը մեկ փաթեթում ապահովում է հաղորդակցման տարբեր տեխնոլոգիաներից օգտվելու առավելագույն հարմարավետություն, ինչպես նաև տարբեր գնային սանդղակներից ընտրություն կատարելու հնարավորություն: Բացի այդ, չորս ծառայությունների ներառումը մեկ փաթեթում բաժանորդներին թույլ կտա բոլոր ծառայությունների համար վճարել մեկ կտրոնով և տեխնիկական հարցերի շուրջ օժանդակություն ստանալ մեկ վստահելի աղբյուրից: Առաջին անգամ չէ, որ ընկերությունը մուտք է գործում շուկայական նոր ոլորտ. այս անգամ ևս բնակչությունը հնարավորություն կունենա վայելելու նորարությունների առաջամարտիկի ծառայությունների բարձր որակը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ցանցը գործարկվել է Վահագնի թաղամասում և սակագնային պլանը հասանելի է թաղամասի բնակիչներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մտադիր է հետագայում ընդլայնել նոր ծառայության աշխարհագրությունը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

Share