Բաժին. Բիզնես

Beeline–ը շարունակում է ընդլայնել բջջային կապի ծածկույթը Հայաստանում

Beeline–ը հայտարարում  է բջջային ցանցի և 3G-ծածկույթի մասշտաբային ընդլայնման մասին մայրաքաղաքում և Հայաստանի չորս մարզում։

Մասնավորապես, նոր բազային կայաններ են տեղադրվել Սյունիքի մարզի Խնձորեսկ համայքում, Գեղարքունիքի մարզի Կալավան, Շորժա, Արտանիշ և Մադինա համայնքներում, Շիրակի մարզի Բարձրաշեն, Մուսաելյան և Ձորաշեն համայնքներում, Արագածոտնի մարզի Արալեռ համայքում, ինչպես նաև Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում։

Beeline–ի բջջային կապի ծածկույթն ընդլայնվել է, այդ թվում նաև Երևանում և Սյունիքի մարզում նոր  GSM ալեհավաքների տեղադրման արդյունքում:

Նշենք, որ այս տարվա հունիս ամսին նոր բջջային կայանների տեղադրման շնորհիվ Beeline–ը ընդլայնել է 3G–ցանցը Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

Share