Բաժին. Բիզնես

«ՄՏՍ Hay-Fi (4G)» մոդեմ՝ հատուկ պայմաններով

Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ LTE» հետվճարային սակագնային պլաններից մեկին 24 ամսով, կարելի է ստանալ տվյալների փոխանցման մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ Hay-Fi (4G)» մոդեմը՝ հատուկ պայմաններով:

Սակագնային պլան    ՄՏՍ Hay-Fi (4G)
«Ինտերնետ Large»    անվճար
«Ինտերնետ Medium»    3000 դրամ
«Ինտերնետ Small»    5000 դրամ

Գրպանում տեղավորվող այս հարմար սարքն ապահովում է շարժական 4G գերարագ ինտերնետ և ունի հետևյալ առավելությունները.

•    ինտերնետի և Wi-Fi ցանցի հնարավորություն` մինչև 10 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր և այլն),
•    պաշտպանված ներքին ցանց և ինտերնետ,
•    անմիջապես համակարգչից SMS ուղարկելու և ստանալու հնարավորություն:

Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi (4G)»-ի գինը 60 000 դրամ է:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

Share