Բաժին. Բիզնես

Beeline. 1000 ներցանցային րոպե կամ 1000 ՄԲ Ինտերնետ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ

Beeline–ն առաջարկում է բջջային կապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին իրենց ծննդյան օրն այցելել Beeline Վաճառքի և սպասարկման ցանկացած գրասենյակ և որպես նվեր ստանալ 1000 ներցանցային րոպե կամ 1000 ՄԲ Ինտերնետ։ 

Նվերը ստանալու համար անհրաժեշտ է ծննդյան օրը անձնագրով կամ անձը հաստատող որևէ փաստաթղթով ներկայանալ Beeline գրասենյակ։ Եթե ծննդյան օրը համընկնում է հանգստյան կամ ոչ աշխատանքային օրերի հետ, և  գրասենյակը չի աշխատում, ապա բաժանորդը կարող է ստանալ անվճար ՄԲ կամ րոպեները հանգստյան օրերին հաջորդող առաջին օրը:

«Beeline բաժանորդները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և մենք անում  ենք հնարավոր ամեն ինչ նրանց գոհանակությանը և բարձր գնահատականին արժանանալու համար։ Ծննդյան տարեդարձի կապակցությամբ մեր առաջարկը պարզ, հարմար և հատուկ մեր բաժանորդների համար է», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ նվերը ստանալու համար բաժանորդը պետք է լինի բջջային համարի գրանցված օգտատեր։ Անվճար րոպեները կամ ՄԲ-երը տրամադրվում են 7 օր ժամկետով: 7 օրյա ժամկետն լրանալուց  հետո չօգտագործված րոպեները և ՄԲ-երը զրոյանում են:

Share