Բաժին. Բիզնես

Beeline. բջջային ցանցի բաժանորդների համար մուտքը www.beeline.am կայքին դարձել է անվճար

Beeline–ը բջջային կապի կանխավճարային համակարգի շարժական ինտերնետից օգտվող բաժանորդների համար բացում է անվճար մուտք www.beeline.am կայքին։ Այցելելով կայք առանց մեգաբայթային տարիֆիկացման բաժանորդը կարող է ծանոթանալ  Beeline նորություններին, ծառայություններին, բոնուսային ծրագրերին։

«Օնլայն Խորհրդատուի» օգնությամբ բաժանորդը կարող է տեղեկանալ Beeline սակագնային փաթեթներին, ծառայություններին և ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները: Շարժական ինտերնետից օգտվող բաժանորդներին հնարավորություն է ընձեռվում կատարել վճարումներն օնլայն, ստանալ տեղեկատվություն ընկերության առաքելության և պատմության մասին։ Ծառայությունից օգտվելիս անհրաժեշտության դեպքում կարելի է հեշտությամբ գտնել ընկերության գործունեության հետ կապված նշանակալի իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն:

«Beeline-ը շարունակում է հանդես գալ նոր առաջարկներով՝ իր կողմից մատուցվող ծառայություններն ավելի պարզ ու հարմար դարձնելով բաժանորդների համար։ Կարծում եմ, որ այս ծառայությունն ավելի մեծ պահանջարկ կվայելի շարժունակությունը գնհատող երիտասարդների շրջանում և ուսումնական տարվա նախաշեմին հնարավորություն կտա  ծանոթանալ Beeline նորություններին, սակագնային փաթեթներին, ինչպես նաև առանց մեգաբայթային տարիֆիկացման ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ ծառայությունը չի տրամադրվում, եթե բաժանորդն այցելում է վերը նշված կայքը WAP ծառայության միջոցով։

Մանրամասն տեղեկատվություն համար այցելեք www.beeline.am կայք:

Share