Բաժին. Բիզնես

Beeline-ի ծառայությունների վճարման պարբերական միջոց ՎՏԲ-Հայաստան բանկում

“ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ ընդլայնում է համագործակցությունը Beeline-ի հետ` առաջարկելով ՎՏԲ-Հայաստան Բանկում քարտային կամ բանկային հաշիվ ունեցող իր հաճախորդներին Beeline-ի գրասենյակներում  բջջային կապի  հետվճարային համակարգի, ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի ծառայությունները ձևակերպելիս նաև ձևակերպել “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ պարբերական վճարման հանձնարարագիր: Նշված ծառայությունը թույլ կտա ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին մարել ամենամսյա բաժանորդային պարտքը հաճախորդի կողմից ընտրված ամեն ամսվա N օրը առանց բանկի մասնաճյուղ այցելելու վերջինիս հաշվից բաժանորդային պարտքի գումարի ավտոմատ հաշվեգրման միջոցով:

Տվյալ ծառայությունն ակտիվացնելու համար հաճախորդին անհրաժեշտ է բջջային կապի  հետվճարային համակարգի, ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի ծառայությունները ձևակերպելիս Beeline-ի գրասենյակներում լրացնել համապատասխան դիմումը` նշելով ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող իր բանկային կամ քարտային հաշվեհամարը, պարտքի գումարի նախընտրելի չափը, ինպես նաև ավտոմատ վճարման ենթակա ծառայությունները:

Հաճախորդները կարող են նաև նախապես տեղեկացվել իրենց բաժանորդային պարտքի գումարի չափի մասին ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ամեն ամիս ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. “Սպասարկման հեռակառավարվող տեխնոլոգիաների զարգացման գործում ունեցած ներդրումը թույլ է տալիս ուղղել հաճախորդների հոսքը վճարումեր ընդունող հաստատություններից դեպի հաճախորդների համար առավել հարմարավետ սպասարկման ձևեր: “Արմենտել”-ի հետ համագործակցությունը թելադրված է պարբերական հանձնարարականի միջոցով բջջային օպերատորի վճարումների ծառայությունները բարելավելու ձգտումով, ինչը իր հերթին թույլ կտա բանկի հաճախորդներին խնայել վճարումների վրա ծախսվող ժամանակը”:

Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախին,-“Աշխատելով “Պարզ, հարմար քեզ համար” կարգախոսի ներքո` մենք ձգտում ենք առավելագույնս պարզեցնել և ավելացնել Beeline-ի ծառայությունների օգտագործման հարմարավետությունը: Այդ նպատակով մենք ընդլայնում ենք համագործակցությունը մեր գործընկերների հետ և ուրախ ենք, որ ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի համատեղ ջանքերի Beeline ծառայությունների վճարումը դառնում է ավելի պարզ և հարմար, քանի որ SMS հաղորդագրությունների ավտոմատացված համակարգը ժամանակին կտեղեկացնի հաճախորդին նախատեսվող բաժանորդային պարտքի գումարի մասին”:

Դիմումը ձևակերպելու համաև ֆիզիկական անձանց անհրաժեշտ կլինի ներկայացնել անձնագիր և հայտնել իրենց բանկային կամ քարտային հաշվեհամարը: Վճարման հանձնարարականի ձևակերպման պայմանների մասին լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով ՎՏԲ-Հայաստան  Բանկի միասնական տեղեկատվական ծառայության 8787 հեռախոսահամարով, այցլելելով բանկի պաշտոնական կայք, կամ դիմելով մոտակա Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ:

Share