Բաժին. Բիզնես

Beeline. իջեցվել են ֆիքսված հեռախոսակապի ծառայութունների սակագները

Երևան: Beeline-ը հայտարարում է ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների սակագների զգալի իջեցման մասին, որոնք ուժի մեջ կմտնեն 2014 թ. սեպտեմբերի 1-ից: Նոր սակագները կգործեն Հայաստանում Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի բոլոր բաժանորդների համար:

Ըստ նոր սակագների` անվճար րոպեների փաթեթի օգտագործումից հետո բոլոր տեղական  ելքային զանգերը դեպի Beeline-ի ֆիքսված ցանց համարներ կարժենան 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ): Ելքային զանգերը դեպի ֆիքսված կապի այլ օպերատորների ցանցեր, ինչպես նաև Beeline ցանցի ներսում միջքաղաքային զանգերն ու դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց զանգերը կարժենան  5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ)։
«Մեր նպատակը հաճախորդներին ավելի մոտ լինելն է, որի համար մենք անում ենք հնարավոր ամեն ինչ: Քաղաքային ֆիքսված հեռախոսակապի մեր նոր սակագները ոչ միայն նշանակալիորեն ավելի ձեռնտու են, այլև էապես ավելի պարզ են ու հասկանալի: Այժմ անվճար սահմանաչափը գերազանցող բոլոր տեղական զանգերը, ինչպես նաև դեպի Հայաստանի և ԼՂՀ ցանկացած ֆիքսված համարներ բոլոր զանգերը կարժենան 5 դրամ մեկ րոպեի համար», – նշեց Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ֆիքսված կապի ծառայությունների սակագների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով www.beeline.am կայքը:

Share