Բաժին. Բիզնես

Tesla-ն գովազդի նպատակով ոչ մի դոլար չի ծախսում

Էլեկտրամեքենաների արտադրության համաշխարհային առաջատար Tesla ընկերության գովազդային բյուջեն հավասար է 0 դոլարի: Իրականում Tesla-յի գովազդով անվճար զբաղվում են մեքենաների գնորդները և այն հազարավոր մարդիկ, ովքեր համակրում են ընկերությանը և մաքուր տեխնոլոգիաներին: Ընկերության մամլո ծառայության ղեկավար Ալեքսիս Ջորջսոնը հայտնել է, որ Tesla-յում գովազդի բաժին պարզապես չկա: Ջորջսոնը նշել է, որ առանց գովազդի իրենց կհաջողվի տարեկան վաճառել 20 000 մեքենա և ավելացրել, որ իրենց մարկետինգի բաժնում աշխատում է 7 աշխատակից, որոնց առաջնային պարտականությունը պատվերների կայքի սպասարկումն է:

Վերջում համեմատության համար նշենք, որ Nissan-ը միայն Leaf մոդելի գովազդի համար մեկ տարում ծախսել է 25 մլն դոլար:

Share