Բաժին. Բիզնես

Ucom. ծառայությունների դիմաց այսուհետ հնարավոր է վճարումներ կատարել ՀայՓոստում

«Յուքոմ» ընկերությունը տեղեկացնում է, որ ՀայՓոստի հետ համագործակցության շնորհիվ սեպտեմբերի սկզբից ընկերության բոլոր բաժանորդները ծառայությունների դիմաց վճարումները կարող են կատարել ՀայՓոստի մոտակա բաժանմունքում:

Հիշեցնենք, որ մեր բոլոր բաժանորդները կարող են կատարել իրենց վճարումները նաև Յուքոմի բոլոր սպասարկման կենտրոններում, TelCell, Tandem, Mobidram և idram վճարային համակարգերի միջոցով, ինչպես նաև ԱԿԲԱ Բանկի, Ամերիաբանկի, ՀայԲիզնեսԲանկի, Առեքսիմբանկի, Արարատ բանկի, Կոնվերսբանկի, Արդշինինվեստբանկի, ԲՏԱ Բանկի, ԲՏԱ Տերմինալի, Յունիբանկի, Հայէկոնոմբանկի բոլոր մասնաճյուղերում:

Share