Բաժին. Բիզնես

Microsoft-ը 2 մլրդ դոլարով ցանկանում է գնել Minecraft խաղը

Համացանցում հայտնված տեղեկությունների համաձայն Microsoft կորպորացիան, Minecraft խաղը ձեռք բերելու նպատակով, բանակցություններ է վարում համակարգչային խաղերով զբաղվող շվեդական Mojang AB ընկերության հետ: Լուրերի համաձայն գործարքի արժեքը գնահատվում է 2 մլրդ դոլար: Սպասվում է, որ գործարքը կկայանա առաջիկա օրերի ընթացքում:

Microsoft-ի և շվեդական ընկերության ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն մեկնաբանել վերոնշյալ լուրերը:

Հիշեցնենք, որ Minecraft խաղը թողարկվել է 2009թ.-ին և իր գոյության առաջին իսկ տարում բերել 100 մլն դոլար շահույթ: Այն հասանելի է նաև շարժական սարքավորումների վրա և մեծ պահանջարկ է վայելում երիտասարդների շրջանում:

Share