Բաժին. Բիզնես

Տեխնոլոգների նախագիծը ԱՐՄԵՆԱԼ-ի համար տնտեսեց 250 հազար դոլար

ԱՐՄԵՆԱԼ-ի տեխնոլոգների թիմի նախագծի իրագործումը գործարանի համար տնտեսեց  250 հազար դոլար: Այս նախագիծը հաղթող ճանաչվեց «Խնայողություն» անվանակարգում  «Տարվա բարելավում» մրցույթում, որն անցկացվում է ՌՈՒՍԱԼ ընկերության կողմից իր ձեռնարկություններում:

Յուրօրինակ գաղափարը թույլ տվեց առանց արտադրության ընդհատման անցկացնել անձույլ գլանվածքի հոսքագծերի վառարանների պրոֆլակտիկան և հիմնանորոգումը: Ձուլված մետաղն այստեղ փոխակերպվում է ալյումինե ժապավենի, որն այնուհետև փոխանցվում է փայլաթիթեղագլանման հաստոններին: Երկու հոսքագծերը ինտենսիվ շահագործվում են թողարկման պահից՝ 2006 թ. հոկտեմբերից, իսկ երրորդը՝ 2009 թվականից:

Այս ընթացքում  նրանց վառարաններում և բաժանարար խառնիչներում ճեղքեր էին առաջացել, կուտակվել էր խարամը: Սովորական ընթացակարգով մաքրումը և վերանորոգումը կպահանջեր մինչև 40 օր աշխատանքի ընդհատում, ինչը համարժեք է  մոտ մեկուկես հազար տոննա ժապավենի չթողարկման:

ԱՐՄԵՆԱԼ-ի տեխնոլոգիական ծառայությունը մշակել է արդյունավետ հայեցակարգ, որը թույլ է տալիս խուսափել կորուստներից: Առաջարկվեց ստեղծել շրջանցիկ կասկադային անցուղի ձուլված մետաղի անմիջական մատակարարման համար՝շրջանցելով խառնիչը:

Արդյունքում անձույլ գլանվածքի միայն մեկ հոսքագծի համար խնայողությունը  կազմեց գրեթե 101 հազար դոլար: «Հաշվարկները ցույց են տալիս, որ գումարային տնտեսական արդյունքը բոլոր երեք հոսքագծերի համար կկազմի շուրջ 250 հազար  դոլար», – այսպես մեկնաբանեց նախագծի իրագործումը ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրական համակարգերի զարգացման բաժնի պետ Արթուր Զաքարյանը:

Share