Բաժին. Բիզնես

Աշխարհի ամենաշատ վարձատրվող թոփ-մոդելները 2014

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ կազմել է աշխարհի ամենաշատ վարձատրվող թոփ-մոդելների ցուցակը: Ինչպես և նախկին տարիներին, այս անգամ ևս ցուցակը մեծ առավելությամբ գլխավորում է բրազիլուհի Ժիզել Բունդհենը, ով 2013թ.-ի հունիսից մինչ 2014թ.-ի հունիս ընկած ժամանակահատվածում վաստակել է 47 մլն դոլար: Այս թիվը համարյա 6 անգամ մեծ է երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Դաութսեն Կրուսի վաստակած գումարից՝  8 մլն դոլար: Երրորդ հորիզոնականում է Ադրիանա Լիման, ով ևս վաստակել է 8 մլն դոլար:

Չորրորդից յոթերորդ տեղերը կիսում են Քեյթ Մոսը, Քեյթ Ափթոնը, Լյու Վենւ և Միրանդա Քերը՝ 7-ական միլիոն դոլար:

5-անակ միլիոն դոլար են վաստակել Ալեսանդրա Ամբրոսիոն և Հիլարի Ռոդան, 4-ական միլիոն են վաստակել Նատալյա Վոդյանովան, Ջորդան Դանը, Քերոլին Մըրֆին և Կարլի Կլոսը: 3.5-ական միլիոն են վաստակել Անյա Ռուբիկը, Քենդիս Սվանըփուլը և Կար Քարա Դելվելինը, իսկ 3-ական միլիոն են վաստակել Ջոն Սմելսը, Էրին Վեսոնը, Էրին Հիթերթոնը, Լինդսի Վիքսոնը և Դարյա Վիբորնին:

Share