Բաժին. Բիզնես

Ներկայացվել է 2.76 մլն դոլար արժողությամբ iPhone 6-ը

iPhone 6 և iPhone 6 plus սմարթֆոնների շնորհանդեսից միայն մեկ օր է անցել, սակայն արդեն իսկ ներկայացվում են սմարթֆոնների տարբեր կատարելագործված տարբերականեր: Դրանցից մեկը անչափ հարուստ, շքեղ ապրելակերպ, ոսկի և ադամանդներ սիրող մարդկանց համար է, ովքեր պատրաստ են մի քանի միլիոն դոլար ծախսել սմարթֆոն ձեռ բերելու համար:

Հայտնի բրիտանացի ոսկերիչ և թանկարժեք զարդերի վարպետ Ալեքսանդր Ամոսուն ներկայացրել է iPhone 6-ի ոսկով և ադամանդներով իրականացված տարբերակը, որի արժքը կազմի 2.76 մլն դոլար: Սմարթֆոնի պատյանն ամբողջովին ոսկեպատ է, ինչն էլ իր հերթին պատված է թանկարժեք և բարձրորակ 6 127 ադամանդով:

Share