Բաժին. Բիզնես

Beeline. պարգևատրվեցին Նուռքարտի հետ համատեղ իրականացված ակցիայի 100 մասնակիցները

Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում տեղի ունեցավ «365 օր Նուռքարտի հետ» համատեղ ակցիայի լավագույն 100 մասնակիցների պարգևտրման արարողությունը։

«365 օր Նուռքարտի հետ» համատեղ ակցիան մեկնարկել է սույն թվականի հունիսի 1-ին և շարունակվելու է 1 տարի։ Ակցիային մասնակցելու համար Նուռքարտի քարտապանները Beeline NUR սակագնային փաթեթի շրջանակում յուրաքանչյուր ամիս պետք է ծախսեն առնվազն 500 ՀՀ դրամ, ինչպես նաև կատարեն անկանխիկ գործարքներ NURCARD-ի 5 և ավել գործընկերների մոտ։ 

Մասնակիցները կուտակում են բոնուս միավորներ յուրաքանչյուր անկանխիկ վճարումից, ինչպես նաև ստանում են 1 բոնուս միավոր յուրաքանչյուր ծախսած 100 դրամի դիմաց Beeline– NUR սակագնային փաթեթի շրջանակում:  Յուրաքանչյուր եռամսյակը մեկ, ամենաշատ միավոր հավաքած 100 մասնակիցները պարգևատրվում են արժեքավոր նվերներով, իսկ տարվա լավագույն մասնակիցներն ընտրվելու են ընթացիկ 4 եռամսյակի արդյունքների տվյալների ամփոփմամբ:

«Նուռքարտի հետ համագործակցությունը, մեր բաժանորդների համար շփումը դարձնում է ոչ միայն պարզ և հարմար, այլ նաև շահավետ։ Մեր բաժանորդները ծրագրի շրջանակում կուտակում են բոնուս միավորներ, որոնք հետագայում կարող են փոխարինել բազմաթիվ նվերներով։ Շնորհավորում եմ Ձեզ և ցանկանում, որ այս նվերները դարձնեն Ձեր կյանքն ավելի վառ և լի տպավորություններով։ Հաճելի է, որ մենք կարողացանք մի փոքր ուրախություն պարգևել մեր բաժանորդներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline Նուռքարտ համագործակցությունն արդեն լայն դրական արձագանք է գտել մեր քարտապան-բաժանորդների շրջանակներում: Մեր համատեղ ակցիայում ակտիվ մասնակցությունը դրա վառ ապացույցն է: Սա մեր առաջին եռամսյակի ամփոփումն է, որից հետո ակցիան դեռ շարունակվելու է և մեր այլ մասնակիցներ ևս հնարավորություն կունենան մասնակցելու և ստանալու նվերներ: Շնորհավորում եմ այսօրվա մեր ներկաներին, միանշանակ կարող եմ ասել, որ այսուհետ ևս Beeline ընկերության հետ համագործակցությունը ուղղված է լինելու մեր քարտապան-բաժանորդներին լավագույնը մատուցելուն»,– նշեց NURCARD–ի գլխավոր տնօրեն Մարինա Դալաքյանը։

Նշենք, որ ակցիան ամփովելու է 2015թ-ի մայիսի վերջին, որի ժամանակ լավագույն 3 մասնակիցները կստանան նվեր տուրիստական ուղևորություն դեպի Իտալիա, Պրագա և Դուբայ, ևս 6 մասնակից կստանան նորագույն սերնդի հեռուստացույցներ և սմարթֆոններ:

Share