Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. սպասարկման կետերում հասանելի են «Lenovo» հեռախոսների նորագույն մոդելները

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում արդեն հասանելի են «Lenovo» բջջային հեռախոսների նորագույն մոդելները: Առաջարկվող լայն տեսականին ներառում է «Lenovo» բջջային հեռախոսներ՝ գնային լայն ընտրությամբ՝ 80 900 դրամից մինչև 236 900 դրամի սահմաններում: Նոր առաջարկը հիմնված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանում «Lenovo» ընկերության ներկայացուցիչ «Ֆայն» ՍՊԸ համագործակցության վրա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ընկերության սպասարկման կենտրոնից «Lenovo» հեռախոս ձեռք բերելու ևս մեկ շահավետ տարբերակ: Այսպես՝ ցանկության դեպքում հեռախոսի հետ միասին նաև կարող է տրամադրվել ներառված հատուկ փաթեթ՝ 5000-ից 10000 ՄԲ ինտերնետ և 5000-ից 10000 րոպե ներցանցային խոսելաժամանակ՝ հաճախորդի նախընտրած կանխավճարային քարտի համար: Փաթեթը կարող է օգտագործվել 6 ամսվա ընթացքում: Մանրամասները ներկայացված են ստորև: 

Lenovo A680 – գին առանց փաթեթի՝ 80 900 դրամ: Գին փաթեթում (5000 ներցանցային րոպե / 5000 ՄԲ)՝ 85 900 դրամ:

Lenovo A850 – գին առանց փաթեթի՝ 98 900 դրամ: Գին փաթեթում (5000 ներցանցային րոպե / 5000 ՄԲ)՝ 103 900 դրամ:

Lenovo A859 – գին առանց փաթեթի՝ 116 900 դրամ: Գին փաթեթում (5000 ներցանցային րոպե / 5000 ՄԲ)՝ 121 900 դրամ:

Lenovo S660 – գին առանց փաթեթի՝ 116 900 դրամ: Գին փաթեթում (5000 ներցանցային րոպե / 5000 ՄԲ)՝ 121 900 դրամ:

Lenovo P780 – գին առանց փաթեթի՝ 125 900 դրամ: Գին փաթեթում (5000 ներցանցային րոպե / 5000 ՄԲ)՝ 129 900 դրամ:

Lenovo S860 – գին առանց փաթեթի՝ 183 900 դրամ: Գին փաթեթում (5000 ներցանցային րոպե / 5000 ՄԲ)՝ 188 900 դրամ:

Lenovo K910 – գին առանց փաթեթի՝ 226 900 դրամ: Գին փաթեթում (10000 ներցանցային րոպե / 10000 ՄԲ)՝ 236 900 դրամ:

Ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

Հեռախոսների մոդելներին և տեխնիկական նկարագրությանը կարող եք ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի օնլայն խանութի էջում:

Share