Բաժին. Բիզնես

Orange-ը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Իսպանիայում

Ֆրանսիական հեռահաղորդակցական France Telecom ընկերությունը, որը աշխատում է Orange բրենդի ներքո, ընդլայնում է իր ներկայությունը Իսպանիայի կապի և հեռահաղորդակցության շուկայում: Եվրոպական մամուլը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի բջջային կապի խոշորագույն օպերատորը գնում է Իսպանիայի կապի ոլորտում գործող Jazztel ընկերությունը: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 3,4 մլրդ եվրո:

Ինչպես նշում են վերլուծաբանները, իր այս քայլով Orange-ը ցանկանում է ուժեղացնել իր դիրքերը իսպանական շուկայի մրցակիցների, մասնավորապես Telefonica և Vodafone ընկերությունների հետ պայքարում:

Նշենք, որ 2009 թվականի նոյեմբերի 5-ից France Telecom-ը Orange բրենդի ներքո ծառայություններ է մատուցում նաև Հայաստանում:

Share