Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. «SIP Talk»՝ մատչելի սակագներով տեղական և միջազգային զանգեր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «SIP Talk» հետվճարային սակագնային պլանը՝ նախատեսված հատկապես այն ընկերությունների համար, որոնք կարևորում են անխափան և որակյալ հաղորդակցությունը:

«SIP Talk» սակագնային պլանը հնարավորություն է ընձեռում ֆիքսված ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս ունենալու ներառված խոսելաժամանակ դեպի ֆիքսված տեղական ցանցեր, ինչպես նաև կատարելու զանգեր տեղական և միջազգային բջջային և ֆիքսված ուղղություններով՝ մատչելի սակագներով: 

Սակագներ և ծառայությունների տրամադրման պայմաններ.

– Ներառված խոսելաժամանակ՝ դեպի ֆիքսված տեղական ցանցեր  (010, 011, 060) – 200 րոպե
– Դեպի 010, 011, 060 ֆիքսված ցանցեր    5 դրամ/րոպե
– Դեպի այլ ֆիքսված ցանցեր    5 դրամ/րոպե
– Դեպի բջջային ցանցեր    19 դրամ/րոպե
– Դեպի 374 374 97 բջջային ցանց    35 դրամ/րոպե
– Դեպի 374 47 քաղաքային ցանց    18 դրամ/րոպե

Ի դեպ, ծառայությունները հասանելի են թե՛ IP հեռախոսի հեռախոսի և թե՛ համապատասխան ծրագրային ապահովում ունեցող այլ սարքի միջոցով: Ծառայությունը մատուցվում է ֆիքսված հեռախոսակապի միջոցով:

«SIP Talk» սակագնային պլանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի արձագանքն է IP-տեխնոլոգիաներով մատուցվող համալիր լուծումների՝ աճող շուկայական պահանջարկին: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստեղծել ներքին հեռախոսակապի առանձին ցանց, որը հրաշալի լուծում է գլխամասային գրասենյակի ներսում և դեպի մասնաճյուղեր զանգեր կատարելու համար: Բացի այդ, voice-over-IP տեխնոլոգիան քաղաքային հեռախոսակապի ապահովման գնարդյունավետ միջոց է:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage:

Share