Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. «Super 0 օրական» ծառայությունը՝ այժմ նաև «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար

Այժմ 1 օր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու հնարավորություն ընձեռող ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Super 0 օրական» ծառայությունը հասանելի է նաև «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար:

Ի դեպ, ծառայությունը հարմար է հատկապես նրանց համար, ովքեր հաճախ են շփվում ոչ միայն «Բարբառ» սակագնային պլանի, այլև` ՎիվաՍել-ՄՏՍ-ի այլ բաժանորդների հետ:

Ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել *024# հրահանգը:

Ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում, ծառայությունն ավտոմատ երկարացվում է: Ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ուղարկել *024*0# հրահանգը:

Ծառայության ակտիվացման արժեքը 150 դրամ է:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

Share