Բաժին. Բիզնես

Միլիարդատերեր 2014. աշխարհում ապրող միլիարդատերերի միջին տարիքը 63-ն է

Շարունակում ենք ներկայացնել Wealth X վերլուծական գործակալության և շվեյցարական UBS բանկի հրապարակած համատեղ «Wealth X and UBS Billionaire Census 2014» զեկույցը:

Ինչպես տեղեկացրել ենք 2014թ.-ին միլիարդատերերի թիվը 2 325 է, կանխատեսվում է, որ հաջորդ տարի դրանց թիվը կաճի 7.9%-ով և կկազմի 2 508: 2016թ.-ին աճը կկազմի 11.2% և կարձանագրվի 2 788 ցուցանիշը: 2017թ.՝ +7.1% / 2 986, 2018թ.՝ +11.6% / 3 331, 2019թ.՝ +8.2% / 3 605, 2020թ.՝ +7.4% / 3 873:

Միլիարդատերերի կարողության միջին ցուցանիշը 2014թ.-ին կազմել է 3.1 մլրդ դոլար, անցյալ տարի սույն ցուցանիշը 3 մլրդ էր, այն տարեկան աճում է միջինը 4.4%-ով: Միջին լիկվիդայինությունը 600 մլն դոլար է, 2013թ.-ին այս ցուցանիշը 540 մլն էր:

Խոսելով միլիարդատերերի տարիքի մասին նշենք, որ նրանց միջին տարիքը 63 տարեկանն է, անցյալ տարի սույն ցուցանիշը եղել է 62 տարեկան: Աշխարհի միլիարդատերերի 93%-ն ունի 45-ից բարձր տարիք: Եթե ավելի մանրամասն, ապա միլիարդատերերի 1%-ը 35-ից ցածր տարիք ունի, 6.2%-ը 35-44 տարեկան է, 20.5%-ը՝ 45-54, 26.8%՝ 55-64, 25%՝ 65-74, 13.6%՝ 75-84 և 6.9%՝ 85-ից բարձր տարիք ունի:

Ինչ վերաբերում է միլիարդատերերի կարողություններին, ապա դրանց 46.9% (3.4 տրլն) ձևավորվում է մասնավոր ընկերություններից, 28.9% (2.1 տրլն)՝ հանրային ընկերություններից, 5.1%՝ անշարժ գույքից և շքեղ ակտիվներից (զբոսանավեր, ինքնաթիռեր, ավտոմեքենաներ, արվեստի գործեր և այլն) և 19.1%՝ կանխիկ գումարից: Ատիվների մասին խոսելիս նշենք նաև, որ 30 միլիարդատերից մեկը սպորտային թիմի կամ մրցարշավային ձիու սեփականատեր է:

Միլիարդատերեր 2014 հոդվածաշարի մնացած հրապարակումներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share