Բաժին. Բիզնես

Alibaba-յի ռեկորդային IPO-ն

Էլեկտրոնային առևտրի համաշխարհային առաջատարներից մեկը՝ Alibaba ընկերությունը, սեպտեմբերի 19-ին կայացած արժեթղթերի առաջնային տեղաբաշխման ընթացքում հաջողվեց ներգրավել 21.8 մլրդ դոլար: Ընկերության արժեթղթերը վաճառվեցին նախատեսվածից մինչև 38% ավելի բարձր գնով: Նշենք, որ արժեթղթերի հավելյալ քանակի վաճառքի դեպքում ներգրավված միջոցների ծավալը կարող է հասնել 25 մլրդ-ի, ինչը IPO-ների համար ռեկորդային ցուցանիշ է: Մինչ այս ռեկորդը պատկանում է մեկ այլ չինական ընկերության՝ Agricultural Bank of China – 22.1 մլրդ դոլար: Արժեթղթերի նման գներն ընկերության կապիտալիզացիան հասցրել են 230 մլրդ դոլարի:

Հիշեցնենք, որ ընկերության զուտ շահույթն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 1.99 մլրդ դոլար, իսկ ակտիվ գնորդների քանակը կազմել է 279 մլն:

Share