Բաժին. Բիզնես

Միլիարդատերեր 2014. այժմ աշխարհում կա 286 կին միլիարդատեր

«Բիզնես 24»-ը շարունակում է ներկայացնել Wealth X վերլուծական գործակալության և շվեյցարական UBS բանկի հրապարակած համատեղ «Wealth X and UBS Billionaire Census 2014» զեկույցը:

Այս պահի դրությամբ աշխարհում կին միլիարդատերերի թիվը 286 է կամ միլիարդատերերի ընդհանուր թվի 12.3%: Նրանց ընդհանուր կարողությունը կազմում է 930 մլրդ դոլար կամ միլիարդատերերի ընդհանուր կարողության 12.8%: Կին միլիարդատիրոջ միջին տարիքը 61 է: 

Կին միլիարդատերերի 65.4%-ը ժառանգել է իրենց կարողությունը, 17.5%-ը՝ ժառանգել և բազմապատկել, իսկ 17.1%-ը՝ վաստակելը: Միլիարդատեր կանանց 65%-ն ամուսնացած է, 10.1%՝ ամուսնալուծված, 3.9%՝ չամուսնացած և 21%՝ այրի: Այրիների նման թվով էլ բացատրվում է ժառանգություն ստացած միլիարդատերերի 65.4% ցուցանիշը, նրանցից շատերն իրենց կարողությունը ժառանգել են ամուսնուց:

Ժառանգություն ստացած կին միլիարդատիրոջ միջին կարողությունը 3.5 մլրդ դոլար է: Ժառանգություն ստացած և բազմապատկած կին միլիարդատիրոջ միջին կարողությունը՝ 3.4 մլրդ դոլար, իսկ իրենց կարողությունը վաստակած միլիարդատիրոջ միջին կարողությունը՝ 2.2 մլրդ դոլար:

Կին միլիարդատերերի 40.8%-ը բնակվում է ԱՄՆ-ում, 22.4%՝ Չինաստանում և 8.2%՝ Հոնկոնգում: Կին միլիարդատերերի զբաղվածությունն ըստ ոլորտների. 14.7%՝ բարեգործություն և սոցիալական ծրագրեր, 14.3%՝ ֆինանսներ, բանկեր և ներդրումներ, 10.1%՝ արդյունաբերություն, 7.7%՝ հագուստ և լյուքս դասի ապրանքներ, 5.6%՝ սնունդ:

Միլիարդատերեր 2014 հոդվածաշարի մնացած հրապարակումներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share