Բաժին. Բիզնես

Միլիարդատերեր 2014. ո՞ր համալսարաններն են ավարտել միլիարդատերերը

«Բիզնես 24»-ը շարունակում է ներկայացնել Wealth X վերլուծական գործակալության և շվեյցարական UBS բանկի հրապարակած համատեղ «Wealth X and UBS Billionaire Census 2014» զեկույցը:

Աշխարհի միլիարդատերերի 35%-ը չունի բարձրագույն կրթություն, որոշ միլիարդատերեր անգամ դպրոցը չեն ավարտել կամ էլ հեռացվել են այնտեղից: Միլիարդատերերի միայն 65%-ն ունի համալսարանական կրթություն: Մասնավորապես, 42%-ն ունի բակալավրի աստիճան, 26%՝ մագիստրոսի, 21%՝ MBA – բիզնեսի կառավարման աստիճան, 11%՝ Ph.D – փիլիսոփայության դոկտոր:

Ներկայացնենք այն համալսարանների ցանկը, որտեղ ուսուցանել են ամենամեծ թվով միլիարդատերեր. 1. Փենսիլվանիայի համալսարան՝ 22 (միլիարդատեր), 2. Յեյլի համալսարան՝ 20, 3. Հարավային Կալիֆորնիայի համալսարան՝ 16, 4. Փրինսթոնի համալսարան՝ 14, 5. Քորնելի համալսարան՝ 14, 6. Սթենֆորդի համալսարան՝ 14, 8. Բերքլիի համալսարան՝ 12, 9. Մումբայի համալսարան՝ 12, 10. Լոնդոնի էկոնոմիկայի և քաղաքագիտության դպրոց՝ 11, 11. Մոսկվայի պետական համալսարան՝ 11, 12. Տեխասի համալսարան՝ 10, 13. Դարթմութի քոլեջ՝ 10, 14. Միչիգանի համալսարան՝ 10, 15. Նյու-Յորքի համալսարան՝ 9, 16. Դյուքի համալսարան՝ 9, 17. Կոլումբիայի համալսարան՝ 8, 18. Բրաունի համալսարան՝ 8, 19. Մասաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտ՝ 7, 20. Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոց (ETH)` 7:

Ներկայացված 20 ուսումնական հաստատությունում սովորել է միլիարդատերերի միայն 16%-ը, եթե ներկայացնեինք բոլոր միլիարդատերերի սովորած ուսումնական հաստատությունները, ապա դրանց թիվը կանցներ 700-ը:

Միլիարդատերեր 2014 հոդվածաշարի մնացած հրապարակումներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share