Բաժին. Բիզնես

Յուվենտուսի նախագահը կգլխավորի Ferrari-ն

Իտալական մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն Ferrari ընկերությունը շուտով կգլխավորի իտալական Յուվենտուս ֆուտբոլային ակումբի նախագահ Անդրեա Անյելին, ով հանդիսանում է Fiat կոնցեռնի նախկին ղեկավար Ջիաննի Անյելիի զարմիկը: Նշենք, որ Fiat-ին է պատկանում Ferrari-ի բաժնետոմսերի 90%-ը, իսկ մնացած 10%-ը պատկանում է Ferrari-ի հիմնադիր Էնցո Ֆերարիի որդուն՝ Պյերո Ֆերարիին:

Տեղեկությունների համաձայն Անդրեա Անյելիին Ferrari-ի «ղեկին» ցանկանում է տեսնել Fiat կորպորացիայի ղեկավար Սերջիո Մարկիոնեն: Հիշեցնենք, որ Ferrari-ի տնօրենի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին աշխատանքից հեռացվել է ընկերության տնօրեն Լուկի դե Մոնտեզեմելոն, ով Ferrari-ն գլխավորում էր վերջին 23 տարվա ընթացքում:

Share